Այսօր վաղ առավոտից «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ են հավավաքել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հարազատները, ընկերներն ու Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները, ովքեր յուրաքանչյուր րոպե սպասում են Փաշինյանի ազատ արձակմանը, հայտնում է Epress.am-ի թղթակիցն Արթիկից:
Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատվելու ժամը նույնպես դեռ հայտնի չէ: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահը Epress.am-ի թղթակցին ասել է, թե ինքը տեղյակ չէ, թե երբ է ազատվելու քաղբանտարկյալը: Միքայելյանի հարազատները նույնպես որևէ տեղեկություն չունեն:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» որոշումը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և այն արդեն ուժի մեջ է: Ուստի` քաղբանտարկյալները կարող են ազատ արձակվել յուրաքանչյուր պահի: