Ռուսաստանյան Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Արի ամուսնանանք» հաղորդման շրջանակներում բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան երեք թեկնածու փեսացուներից իր համար որպես ամուսին է ընտրել Սան-Ֆրանցիսկոյից եկած ազգությամբ հայ Հայկին:
Բայց նրա երկրպագուները չէին էլ հասցրել ուրախանալ պարուհու հաջողությամբ, երբ վերջինս նոր սկանդալի առիթ է ստեղծել, գրում է newsliga.ru-ն: Վոլոչկովան հայտարարել է, որ հաղորդման ընթացքում ոչ ոքի չի ընտրել, այդ ամենը մոնտաժի արդյունք է: Նա գրել է Թվիթերում. «Ես ինձ համար փեսացու չեմ ընտրել «Արի ամուսնանանք» հաղորդման ընթացքում, դա մոնտաժի հրաշքն է»:
Հաղորդման ժամանակ ամերիկացի գործարար Հայկի մրցակիցներն էին ամերիկացի մեկ այլ օլիգարխ Քելզը և ռուսաստանցի գործարար Վլադիմիրը: