Դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը, ով վերջերս նշանվել է «Նյու Ջերսի Նեթսի» բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, պնդում է, որ իրենից գողացել են իր կուրծքը: Այժմ նա պատրաստվում է դատական հայց ներկայացնել առանց թույլտվության իրենց ալբոմի շապիկին ֆոտոմոդելի նկարը պատկերած երաժիշտների դեմ:
Ինչպես հայտնում է SheKnows-ը, Քարդաշյանի փաստաբանները պատրաստվում են հայց ներկայացնել դատարան Տերաս Մարտինի և Դեվ Դեվի դեմ, որոնց նոր The Sex Ep ալբոմի շապիկին պատկերված է կնոջ մարմին` ծնոտից ներքև:
Քիմը պնդում է, որ իր կուրծքը կարող է ճանաչել ցանկացած պայմաններում: Նրա խոսքով` ալբոմի շապիկին հայտնվել է W Magazine ամսագրի համար արված իր լուսանկարները:
«Գողերին» ուղղված նամակում փաստաբանները նշում են. «Մենք չենք կարողանում պատկերացնել` ինչու էիք դուք մտածում, որ կարող եք օգտագործել լուսանկարը առանց համապատասխան թույլտվության»: Փաստաբանները պահանջել են, որպեսզի երաժիշտները շրջանառությունից դուրս բերեն իրենց ալբոմն ու դադարեն օգտագործել գողացված նկարը:
Մեկնաբանելով այս իրավիճակը` Դեվ Դեվը հայտարարել է. «Մենք չէինք էլ ենթադրում, որ դա նրա կուրծքն է, ես Քիմին կրծքերով չեմ ճանաչում»: