15-ամյա ամերիկուհին կրակել է հոր վրա որսորդական նետից նրանից հետո, երբ ծնողը խլել է նրանից բջջային հեռախոսը, հայտնում է KOMOnews-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի Տահուա քաղաքում տեղի ժամանակով մոտ 20:00-ին: Տղամարդը վիրավորվել է, սակայն աղջիկը թույլ չի տվել նրան փրկարար ծառայություն կանչել, և վիրավորը ստիպված է եղել սողալով հասնել մինչև հարևանների տուն` զանգահարելու համար: 35-ամյա տղամարդու առողջական վիճակը ծանր է գնահատվում:
Աղջիկը փախել է տան մոտակայքում գտնվող անտառ` իր հետ վերցնելով նետը և 30 աղեղ, սակայն շուտով նրան շրջապատել են հատուկ նշանակության ջոկատի անդամները: Աղջիկը դիմադրություն չի ցուցաբերել: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, երբ աղջկան տարել են ոստիկանական բաժին, պարզվել է, որ նա հիվանդ է (հիվանդության բնույթը չի նշվում): Նրան հիվանդանոց են տեղափոխել:
Աղջիկը դատարանի առջև կկանգնի այն ժամանակ, երբ բժիշկները որոշեն, որ նա կարող է կալանքի տակ մնալ: