Ֆրանսիացի երկու հայտնի իրավաբաններ Ժակ Վերժեն և երկրի ԱԳ նախկին նախարար Ռոլան Դյուման Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին՝ մեղադրելով նրան «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ, տեղեկացնում է AFP-ն:
Մամուլի ասուլիսի ընթացքում Լիբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Բուխզամը հայտարարել է, որ փաստաբանները կպաշտպանեն Սարկոզիի դեմ այն հայցը, որը ներկայացրել են «ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից տուժածները»:
Փաստաբանները լիբիական 30 ընտանիքների անունից հայցեր են ներկայացնելու ֆրանսիական դատարաններ:
Դյուման հայտարարել է, որ «ցնցվել է՝ տեսնելով, որ ՆԱՏՕ-ի գործողությունները, որոնք պետք է պաշտպանեն խաղաղ բնակչությանը, ներկա պահին դարձել են մարդկանց մահվան պատճառ»: Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարը դատապարտել է «անկախ երկրի դեմ իրականացվող կատաղի ագրեսիան»:
Վերժեն ՆԱՏՕ-ի երկրներն անվանել է «մարդասպաններ» և հայտարարել է, որ Ֆրանսիան նույնպես ղեկավարվում է «մարդասպանների կողմից»:
Փաստաբանները մտադիր են դատական հայցեր ներկայացնել այսօրվանից: