Մայիսի 30-ին` ժամը 00.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ավտոմայրուղու 13 կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Մերսեդես Տ-600» մակնիշի 03 ՍՏ 333 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով վարորդը՝ 1985թ.-ին ծնված Արթուր Աբրահամյանը տեղում մահացել է:
Փրկարարների ուժերով Աբրահամյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության բրիգադին: