Մայիսի 26-ին` ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի տներից մեկում դիակ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/1 տանը հայտնաբերել էր տանտիրուհու՝ 58-ամյա Գայանե Ասոյանի դիակը` բռնի մահվան հետքերով:
Մայիսի 28-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի 23-ամյա բնակիչ Աշոտ Շ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գ. Ասոյանի տան բակում, այնուհետև` ննջասենյակում, վիճաբանել էր տանտիրուհու հետ, բռունցքի հարվածներ հասցնելով` սպանել ու դիմել փախուստի:
Աշոտ Շ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: