Համաձայն ավանդույթի` մայիսի վերջին կիրակի նշվում է Վարդատոնը:
Այս ավանդույթը ձևավորվել է դեռևս 1914 թվականին:
Ամեն տարի այդ օրը Հին Թբիլիսիում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ հավաքվող մարդիկ երգում են Սայաթ-Նովայի երգերը և արտասանում նրա բանաստեղծությունները, ծաղիկներ դնում աշուղի շիրիմին:
Մանրամասները` «ՊԻԿ» հեռուսաալիքի նկարահանած տեսանյութում: