Քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում դիմել է երևանցիներին` կոչ անելով տեղյակ պահել իրեն անբարեկարգ տարածքների մասին:
«Մեր քաղաքում արդեն իսկ բավականին հաստատություններ մեծ եռանդով բարեկարգում են իրենց հարակից տարածքները, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում:
Ցավոք, դրանց կողքին կարելի է նկատել նաև անտարբեր հաստատությունների անբարեկարգ տարածքներ:
Խնդրում եմ մեր քաղաքացիներին, անտարբեր չգտնվել՝ նկարել և, նշելով հասցեն, ուղարկել մեզ», – ասված է քաղաքապետի էջում տեղադրված հաղորդագրության մեջ: