«Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստներ երեկ ներկա են գտնվել ակումբի պաշտպան Խերարդ Պիկեի ընկերուհի`համաշխարհային փոփ-աստղ Շակիրայի համերգին:
Երգչուհին հերթով բեմահարթակ է հրավիրել Պիկեին, Չավիին, Դավիդ Վիլյային, Բոյան Կրկիչին, Մաքսվելին և Բուսկետսին:
Չեմպիոնների Լիգայի հաղթողները բեմում փորձել են պարել Շակիրայի երգերից մեկի ներքո: