Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարները` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, մոտ 10 րոպե առաջ դուրս եկան Կորյուն փողոցի վրա գտնվող Կոնգրեսի գրասենյակից և երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ արդեն հազարավոր մարդիկ հավաքված սպասում են այսօրվա հանրահավաքի մեկնարկին:
Մեկ րոպե առաջ ՀԱԿ ղեկավարները մտան Ազատության հրապարակ: Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող անձանց թվում են Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Սասուն Միքայելյանը:
Նշենք, որ հանրահավաքի մասնակից ՀԱԿ մի շարք ներկայացուցիչների շապիկներին փակցված է «արտահերթ ընտրություններ» գրությունը:
Ինչպես նշել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, քրեական հետախուզության աշխատակիցները ստուգում են Ազատության հրապարակի հարակից տարածքում կայանող մեքենաները և գրանցում համարները: