Home / Հայաստան / Գյումրիում երեկվանից գծերից հանվել են Երևան եկող գազելները

Գյումրիում երեկվանից գծերից հանվել են Երևան եկող գազելները

Երեկ ժամը 14.00-ից երթուղային գծից հանվել են Երևան-Գյումրի գազելները: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի ակտիվիստ Վահագն Խաչատրյանը:
«Իսկ այսօր տաքսիները դեպի Երևան ուղևոր տեղափոխում են 4000 դրամով, մինչդեռ ոչ հանրահավաքային օրերին գինը 2500 դրամ է», – ասել է Վահագն Խաչատրյանը:

Նշենք, որ Գյումրի-Երևան երթուղին պատկանում է ԲՀԿ-ական պատգամավորներ Մարտուն Գրիգորյանին և Հարություն Ղարագյոզյանին:

Կոնգրեսի հանրահավաքը կայանալու է այսօր ժամը 19,00-ին Ազատության հրապարակում: Այն արտոնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ինչպես արդեն նշել ենք, հանրահավաքը վարելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: