Անկախության 20 տարիների ընթացքում հայ-վրացական հարաբերություները երբեք այնքան լավ չեն եղել, որքան հիմա` և քաղաքական, և մարդկային հարաբերությունների ոլորտում: Երևանում լրագորղների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Խոսելով Հայաստան-Վրաստան հարաբերություններում Ռուսաստանի դերի մասին` դեսպանը կարևորել է այն փաստը, որ Հայաստանի և Վրաստանի նախագահներն ի սկզբանե հայտարարել են, որ երկու պետությունների հարաբերություններին որևէ երրորդ երկիր չի կարող միջամտել:
«Մենք որպես հարևաններ ապրում էինք միասին, երբ այդ երրորդ սուբյեկտները գոյություն չունեին աշխարհում ընդհանրապես, այնպես որ ոչ ոք թող մեզ չսովորեցնի, թե ինչպիսի հարաբերություններ ունենանք միմյանց միջև»,- հայտարարել է Շարմանաշվիլին:
Վերջինս խոսել է նաև Ջավախքում տուրիզմի, ձմեռային հանգստավայրերի զարգացման ծրագրերի առկայության մասին:
«Մոտ ապագայում հայ բիզնեսմենները հրավիրվելու են Ջավախքի զարգացման ֆորումին, և նրանց առաջարկներն անպայման հաշվի կառնվեն»,- հայտարարել է դեսպանը: