Այսօր Ազատության հրապարակում ժամը 19:00-ին կայանալու է Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրված հանրահավաքը: Հանրահավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի մայիսի 16-ի որոշմամբ: Նշենք, որ հանրահավաքին մասնակցելու են վերջին օրերին ազատված քաղբանտարկյալները, իսկ հանրահավաքը, ինչպես ավելի վաղ նշել էր Epress.am-ը, վարելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: