Այս պահին Ազատության հրապարակում ընթացող ՀԱԿ հանրահավաքին ներկաները ողջունեցին օրերս ազատ արձակված քաղբանտարկյալներ Շմավոն Գալստյանին և Արա Հովհաննիսյանին: Երբ վերջինս բարձրացավ հարթակ, հանրահավաքին ներկա ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բացականչեց. «Հանցագործ»: Նա պահանջեց հարթակից հեռացնել Արա Հովհաննիսյանին, այնուհետև, որպես բողոքի նշան, պառկեց հատակին` ասելով, որ չի բարձրանա, մինչև հանցագործին հարթակից չհեռացնեն:
Ներկաների հարցին` ինչու է Գասպարին նման արտահայտություն հնչեցնում Հովհաննիսյանի հասցեին, վերջինս պատասխպանեց. «Հարցրեք Նիկոլ Փաշինյանից, ինքը գիտի»:
Ավելի ուշ Գասպարին բարձրացել է հատակից: