Հնդկական Ասամ նահանգում հարսանիքի հյուրերին փոխադրող ավտոբուս է ջուրն ընկել: Ինչպես հայտնում էAssociated Press-ը`հղում կատարելով տեղի իշխանություններին, վթարի հետևանքով նվազագույնը 27 մարդ է զոհվել, դեռևս այսքան մարմիններ է հնարավոր եղել ջրից դուրս բերել:
Հաջողվել է 6 մարդու կյանք փրկել: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել: Տեղական հեռուստաալիքի փոխանցմամբ`ավտոբուսի սրահում 40-50 մարդ է եղել:
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը ընթանում էր փայտե կամրջի վրայով: Ավտոբուսն ընկել է 4,5 մետր բարձրությունից: Առաջինը տեղ են հասել գյուղի բնակիչները`փորձելով ջրից դուրս բերել մարդկանց: Երեքշաբթի առավոտյան ժամանած ոստիկանները շարունակում են մարմինների որոնումները: