Մայիսի 27-ից դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը շարունակվում է: Մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից արդեն ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակված մարդկանց թիվը ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – 29
«Էրեբունի» – 78
«Վարդաշեն» – 30
«Դատապարտյալների հիվանդանոց» – 23
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» – 35
«Վանաձոր» – 14
«Սևան» – 40
«Հրազդան» – 17
«Աբովյան» – 1
«Գորիս» -11
«Կոշ» – 50