ԵԽԽՎ բյուրոյի մայիսի 26-ի նիստում հաստատվել է Վեհաժողովի հունիսի 20-24-ը կայանալիք նիստերի օրակարգի նախագիծը, գրում է «Առավոտ» օրաթերթը:
«Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ԵԽԽՎ պատվիրակների առջև հանդես կգան երկու նախագահներ: Առաջինը՝ հունիսի 21-ին, ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի ղեկավարված երկիրն այժմ ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը՝ Թուրքիայից հետո: Իսկ հունիսի 22-ին Ստրասբուրգում ուղերձով հանդես է գալու և հարցերին է պատասխանելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»: