«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս օրերին «երկխոսում է» իշխանությունների, ավելի կոնկրետ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Շրջանառվող» խոսակցությունների համաձայն, Բեգլարյանը փորձել է Սերժ Սարգսյանին հասկացնել, որ ինքն այնքան էլ դեմ չի լինի առաջիկայում կայանալիք ընտրություններին (հերթական կամ արտահերթ՝ կարևոր չէ) մասնակցել համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ցուցակով: Սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այնքան էլ հակված չէ Բեգլարյանին ցուցակով պատգամավոր դարձնելուն: Հակառակը՝ վերջինս խորհուրդ է տվել Բեգլարյանին մասնակցել մեծամասնական ընտրակարգով և առաջադրվել Կենտրոն համայնքն ընդգրկող տեղամասերից մեկում: Սերժ Սարգսյանին այս «խորհուրդը»՝ Բեգլարյանին մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեսնելու, այսնքան էլ անկեղծ չէ: Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այսպիսով ուզում է փակել Գագիկ Բեգլարյանի՝ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու հարցը: Ասում են՝ Բեգլարյանի մեծամասնական թեկնածուի դեմ ակտիվորեն աշխատելու է հենց Սերժ Սարգսյանը՝ նրան չթողնելով որևէ կերպ հավաքել պատգամավորի համար անհրաժեշտ քվեները: Արդյունքում՝ Գագիկ Բեգլարյանը չի ընտրվելու, իսկ Սերժ Սարգսյանը և’ վերջնականապես նրանից է ազատվելու, և’ «ձև է բռնելու» թե ապահովել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը»: