Վրաց-ադրբեջանական սահմանին հնագետները 7-8-րդ դարերում կառուցված քաղաքի ավերակներ են գտել:
Հիմնվելով նախնական հետազոտությունների վրա` մասնագետները ենթադրում են, որ դա Վարազմանավր բերդաքաղաքն է, որը շուրջ 12 հեկտար տարածք է զբաղեցնում:
Ինչպես երևում է նախնական դիտումից, քաղաքը պարսպապատված է եղել: Ներսում, բնակելի տներից բացի, տեղակայված է եղել նաև աղոթատեղի: Հնագետները հայտնաբերել են, որ գտածոն հենց այդ աղոթարանի մի մասն է:
Մասնագետները կարծում են, որ առավել խորը պեղումներ իրականացնելուց հետո հնարավոր կլինի ավելի էական բացահայտումներ անել, գրում է Georgia Online-ը: