Facebook սոցիալական ցանցում Նուարդ Մինասյանը հարց է ուղղել կայքի օգտատերերին, թե ըստ նրանց, որ քաղաքական գործիչն է ամենաբարետեսը: Օգտատերերն արդեն հասցրել են երկու տասնյակից ավել քաղաքական գործիչների անուններ թվել և քվեարկել: Ի դեպ, Facebook-ի շրջանակներում «ամենաբարետես» քաղաքական գործչի տիտղոսին արժանանալու հավակնում է նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթային հերոս Քաջ Նազարը:
Նշենք, որ այս պահին 41 ձայնով ցուցակի առաջատարն է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որին ընդամենը 1 ձայնով զիջում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ամենաբարետեսների» լավագույն եռյակը եզրափակում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ օգտատերերի, 22 ձայնով 4-րդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լավագույն հնգյակում է նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Կին քաղաքական գործիչները զգալիորեն զիջում են տղամարդկանց քվեների քանակով: Միայն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին է հաջողվել արժանանալ 3 օգտատերի հավանությանը, չնայած այն հանգամանքին, որ օգտատերերից մեկը հարց էր ուղղել, թե արդյոք մարդիկ չեն կարծում, որ բարետես քաղաքական գործիչը պետք է գոնե կին լինի: