Հայ Ազգային Կոնգրեսի մայիսի 31-ի հանրահավաքին ներկա էին վերջին օրերին ազատ արձակված քաղբանտարկյալները, մասնավորապես, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով վարում էր հանրահավաքը:
Վերջին անգամ Փաշինյանը ընդդիմության հանրահավաքը վարել էր 2008 թվականի փետրվարին: