Թուրքիայի ինտերնետ մատակարարներին կարգադրել են 2011 թվականի օգոստոսի 1-ից արգելափակել «պոռնոգրաֆիկ բնույթի», ինչպես նաև բռնություն հրահրող, պայթուցիկ սաքերի պատրաստման մասին տեղեկություններ հաղորդող, «կանանց սպանելու միջոցների մասին» պատմող կայքերի հասանելիությունը: Համապատասխան որոշումը կայացվել է թուրքական կառավարության կողմից երեքշաբթի` մայիսի 31-ին:
Դեռևս պարզ չէ, թե հատկապես որ կայքերն են համարվում «պոռնոգրաֆիկ բնույթի», և արդյոք այդ արգելքը տարածվում է այն բոլոր կայքերի վրա, որտեղ մշատպես կամ ժամանակ առ ժամանակ սեքսի մասին տեղեկություններ են հրապարակվում:
Ավելի վաղ Թուրքիայիում արգելված էր օգտվել քուրդ անջատողականների, ինպես նաև Հայոց Ցեղասպանության մասին պատմող որոշ կայքերից:
Այս շաբաթ «պոռնոֆիլտրման» մասին նոր օրենք է մտցրել նաև Թունիսի նոր իշխանությունը: Պատճառը նշված է կառավարության որոշման մեջ. «իսլամական պետության մեջ սեքս չկա և չպետք է լինի»: