Հունիսի 13-ին ժամը 18:00-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում (Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու փ. 57) իր աշխատանքները կսկսի «Ժանգոտ դդում» այլընտրանքային ամենամյա 3-րդ կինոփառատոնը։
Այն, ինչպես միշտ, անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին զուգահեռ` առաջ քաշելով միանգամայն հակառակ գաղափարներ և անտեսելով «որակյալ», «էլիտար» կինոաշխարհի կանոնները:
«Ժանգոտ դդումը» չի ճանաչում ժանրային, թեմատիկ և տևողության հետ կապված սահմանափակումներ, նշում են փառատոնը կազմակերպող արվեստագետները:
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 8-ը` AVI, DVD ձևաչափով, ինչպես նաև բջջային հեռախոսով նկարահանված:
Անվանակարգեր
1. Ռեժիսորական աշխատանքի համար
2. Սցենարական աշխատանքի համար
3. Օպերատորական աշխատանքի համար
4. Անիմացիոն ֆիլմ
5. Ժանգոտ ֆիլմ
Ծրագիր
Հունիսի 13
18:00
Մեդիափառատոնի բացում.
Կվարտետ Զանգեզի
ֆիլմերի դիտում
Հունիսի 14
18:00
ֆիլմերի դիտում
Ժյուրիի աշխատանք (արդյունքները հրապարակվում են կայքում)
Ժյուրիի կազմ. Կարինե Մացակյան, Ժաննա Հակոբյան, Լիլիթ Սարգսյան, Դիանա Հակոբյան, Լուսինե Վայաչյան, Քնարիկ Ներսիսյան, Անուշ Միրզայան, Կարեն Հակոբյան
Յուրաքանչյուր ոք կարող է սահմանել մրցանակ և հանձնել իր նախընտրած հեղինակին:
Փառատոնի կազմակերպիչներ` Սոնա Աբգարյան, Սուսաննա Ամուջանյան