Մայիսի 31-ին, 10.30-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում ոստիկանության ծառայողներին է մոտեցել 21-ամյա Տիգրան Պ.-ն և խոստովանել, որ մայիսի 28-ին, ժամը 23.30-ին, «Բիլայն» ՓԲԸ մասնաճյուղի մոտ բացահայտ հափշտակել է մի կնոջ ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: