Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ հայտարարել է բջջային հեռախոսի` ուղեղի քաղցկեղի զարգացման հետ հնարավոր կապի մասին:
Ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ գլխի ուռուցքի զարգացման հարցում բջջային հեռախոսների ճառագայթման ազդեցության վերաբերյալ ապացույցներ բացարձակապես գոյություն չունեն: Միաժամանակ, երեքշաբթի 14 երկրներ ներկայացնող 31 գիտնականներից բաղկացած խումբը քաղցկեղի ուսումնասիրման Միջազգային գործակալության նիստի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի, բջջային հեռախոսազանգերի և քաղցկեղի առաջացման միջև առկա կապի վերաբերյալ տվյալները բավականաչափ հստակեցված չեն որևէ լուրջ եզրակացություն անելու համար»:
Գիտնականները պետք է բջջային հեռախոսներին 4 կարգավիճակներից մեկը շնորհեին`«քաղցկեղածին»,«ամենայն հավանականությամբ, քաղցկեղածին», «Հնարավոր քաղցկեղածին» և «ոչ քաղցկեղածին»: Փորձագետները կանգ են առել 3-րդ տարբերակի վրա:
«Վերանայելով գրեթե բոլոր վկայությունները` աշխատանքային խումբը դասակարգեց բարձրորակ էլեկտրոնային-մագնիտային դաշտերը որպես պոտենցիալ քաղցկեղածին գործոն մարդու համար»,- հայտարարել է Ջոնաթան Սամետը` գիտնականների խմբի ղեկավարը: Նրա խոսքով` վկայություններ կան այն մասին, որ «բջջային» ճառագայթումը կարող է գլիոմայի (գլխուղեղի ուռուցքի տեսակներից մեկը) առաջացման պատճառ դառնալ: