Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում դերասան Հովհաննես Ազոյանը զարմացրեց հանրությանը՝ արտասանելով «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» բառերը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Այդ եթերը վարում էին հաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Եթերը բաժանված էր երկու մասի (առաջին մասում Հովհաննես Ազոյանը ասել էր՝ «ամսի 28-ին վերջապես ազատ արձակվեցին քաղբանտարկյալները Հայաստանում, այդ թվում նաև լրագրող Նիկոլ Փաշինյանը » – Epress.am)», երկրորդ մասի հյուրն էր «Արմենիա»-ի ղեկավարներից մեկը, ով փորձում էր շտկել Հովհաննեսի անկեղծությունը: Այդ պահին Ավետը թեթևակի առարկեց ղեկավարությանը և փորձեց պաշտպանել Հովիկին: Դեպքից ընդամենը երկու օր հետո՝ պատճառաբանելով ոչ ճշտապահությունը (ուշանալը) և խոստանալով մեկ այլ հաղորդաշար՝ Բարսեղյանն աշխատանքից ազատ արձակվեց»:
Օրաթերթի տեղեկություններով, այդ որոշումը բացասական արձագանք է ստացել Ավետի գործընկերների միջավայրում: