Եմենի մայրաքաղաք Սանայում ցեղային խմբերի ներկայացուցիչների և իրավապահների միջև շարունակաբար ընթացող զինված բախումների պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը: AFP-ի փոխանցմամբ` բոլոր չվերթները ուղղվում են դեպի երկրի հարավային հատվածում գտնվող Ադեն քաղաք:
Հայտնի է դարձել, որ օդանավակայանի փակման որոշումը հետևել է օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Հասավ քաղաքում կառավարության ուժերի և ցուցարարների միջև սկսված խստացված բախումներին: