Home / Հայաստան / Երևանյան հրմշտոցից տուժած երկրպագուներն անվճար կմասնակցեն Ռուսաստան-Հայաստան խաղին

Երևանյան հրմշտոցից տուժած երկրպագուներն անվճար կմասնակցեն Ռուսաստան-Հայաստան խաղին

Ռուսաստանյան այն երկրպագուները, ում չէր հաջողվել մասնակցել Եվրո-2012-ի շրջանակներում մարտի 26-ին կայացած Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը, կկարողանան անվճար ներկա գտնվել նույն թիմերի պատասխան հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ներկայացնել Երևանում չօգտագործած տոմսերը, ասված է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքում:

Հիշեցնենք, որ հրմշտոցի պատճառով  ավելի քան 300 մարդ, այդ թվում` ռուսաստանյան երկրպագուներ, մարտի 26-ին չկարողացան մուտք գործել Հանրապետական մարզադաշտ`Հայաստան-Ռուսաստան խաղը դիտելու: