Իտալական հյուրանոցների սեփականատերերը պատմել են, թե սովորաբար իրենց հյուրանոցներից ինչ են տանում զբոսաշրջիկները: Պարզվել է, որ հանգստից հետո հյուրանոցային համարների ժամանակավոր բնակիչներն իրենց հետ սիրում են տանել լոգարանի փոքրիկ գորգերը, հեռուստացույցի հեռակառավարման վահանակը, մոխրամանները: Իսկ սովորաբար մոռանում են ատամների պրոթեզները, կեղծամները, ամուսնական մատանիները և մեկ կոշիկ:
Lastminute.com-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ զբոսաշրջիկների 98%-ն իրենց հետ վերցնում են շամպուններ և լոգարանի համար նախատեսված փրփուր:
Զբոսաշրջիկները սիրում են նաև իրենց հետ տանել սրբիչներ (45%), մոխրամաններ (25%), հյուրանոցի տարբերանշանով խալաթներ (19%), լոգարանի գորգեր (13%), մազերի հարդարման սարք (2%), հեռուստացույցի հեռակառավարման վահանակ (4%) կամ վահանակի մարտկոցները (6%), ինչպես նաև գրիչներ և հողաթափեր (3%):
Զբոսաշրջիներն ավելի հաճախ հյուրանոցում են թողնում բջջային հեռախոսի լիցքավորման սարքերը, գիշերազգեստները, ատամի խոզանակը, կոշիկ, ինչպես նաև գիրք, հագուստի տարբեր պարագաներ: Ավելի թափթփվածները մոռանում են ատամների պրոթեզները, կեղծամները: Որոշ զույգեր էլ մեղրամսից հետո հյուրանոցում են թողնում ամուսնական մատանիները: Զբոսաշրջիկներից մեկն ավելի օրիգինալ է գտնվել` հյուրանոցային համարում թողնելով իր զոքանչին: