Հայաստանի Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները եթե ոչ հարյուր տոկոսով, ապա 99 տոկոսով զրկված են թմրամիջոցներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով` դրա դեմ մեծ ծավալով պայքար է տարվում: Ինչ վերաբերում է բենզինի օգտագործման միջոցով թմրամիջոց պատրաստելուն և օգտագործելուն, ապա, ըստ Բաբայանի, «խնդիրը ոչ թե զուտ ՔԿՀ-ի ներսում է, այլ ավելի շատ դրսում»:
Հանդիպմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իր հերթին, նշել է, որ, չնայած պայքարին, թմրամոլության տարածվածությունը ՔԿՀ-ներում իրապես կա:
«Դատապարտյալների հիվանդանոցում նարկոլոգիական բաժին բացվեց, այսինքն, դա նշանակում է, որ ինքնին գոյություն ունի խնդիրը», – ասել է Սաքունցը:
Նա նաև նշել է, որ ՔԿՀ-ներում դատապարտյալների շրջանում օգտագործված ներարկիչների փոխանակում է իրականացվել: