Անգլիական ոստիկանությունը ձերբակալել է Բրիստոլի հոգեբուժարանի 4 աշխատակիցների, ևս 13-ին հեռացրել են աշխատանքից:
BBC հեռուստաալիքը ցնցող կադրեր է ցուցադրել, որտեղ հոգեբուժարանի աշխատակիցները պարբերաբար կտտանքների են ենթարկում հիվանդներին, հարվածում են նրանց դեմքին, մազերից բռնած քարշ են տալիս և վիրավորում: Բրիտանական հեռուստաալիքի թղթակիցը մեկ ամիս շարունակ որպես սանիտար է աշխատել հոգեբուժարանում և թաքնված տեսախցիկով նկարահանել է հիվանդների նկատմամբ իրականացվող բոլոր բռնությունները:
Հիվանդանոցի ղեկավարությունն արդեն ներողություն է հայցել հիվանդներից և նրանց բարեկամներից: Սակայն ձերբակալվածներին, ամենայն հավանականությամբ, քրեական հետաքննությունից խուսափել չի հաջողվի: