Հայաստանում մայիսի 27-ից սկսված դատապարտյալներին համաներմամբ ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը շարունակվում է: Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից արդեն ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակված մարդկանց թիվը ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 33-ը,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 84-ը,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 35-ը,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 14-ը,
«Սևան» – ազատ է արձակվել 40-ը,
«Հրազդան» – ազատ է արձակվել 17-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,
«Կոշ» – ազատ է արձակվել 70-ը: