Աբխազիայում այսօր տեղի է ունենալու մայիսի 30-ին մահացած նախագահ Սերգեյ Բաղապշի հուղարկավորության արարողությունը:
Սուխումիում անցկացվող սգո արարողություններին են ժամանել Ինգուշեթիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությունները: Այնտեղ են լինելու նաև Աբխազիայի սփյուռքի ներկայացուցիչները, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Մայիսի 30-ին Ռուսաստանի մայրաքաղաքում քաղաքացիական հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել: Աբխազիայի առաջնորդին հրաժեշտ տալու են եկել երկրի առաջին դեմքերը: