Դիվանագիտական ու քաղաքական այն ողջ առավելությունը, որը ձեռք էր բերվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Լեռնայի Ղարաբաղի հարցում, Ռոբերտ Քոչարյանը իր անձնական շահերի համար փոշիացրեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի ջանքերով միջազգային ասպարեզում այլևս Ղարաբաղ չկա», – ասել է քաղաքական գործիչը:
Խոսելով ՀԱԿ-ի՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի մասին՝ Շահնազարյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների հիմքերից մեկը հենց Լեռնային Ղարաբաղի խնդիրն է:
Շահանազարյանն անդրադարձել է նաև ՀԱԿ-ի Հաագայի դատարան ուղարկած հայցի նախաձեռնությանը, որում պահանջվում է ՀՀ երկրորդ նախագահին պատասխանատվության ենթարկել՝ նշելով, որ իրենք դեռևս նորություն չունեն:
«Ռոբերտ Քոչարյանի խուճապը կապված է նաև նրա հետ, որ օրդերներ ստորագրվեցին արաբական աշխարհի լիդերների և նրանց մերձավորների հանդեպ: Ռոբերտ Քոչարյանը երկրի ամենաանհանգիստ մարդն է, նա պատրաստվում է իր ապագա` բանտարկյալի կարգավիճակին», – ասել է Շահնազարյանը: