Հունիսի 1-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բնակարաններից մեկում որդին մորը սպանության սպառնալիքներ է տվել:
Մեկնած օպերատիվ խմբին 53-ամյա տանտիրուհին հայտնել է, որ ժամը 21.30-ին որդին` 20-ամյա Նվեր Բ.-ն, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն և խոհանոցային դանակով ու հոսանքի լարով սպառնացել սպանել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նվեր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում են ոստիկանությունից: