Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին վերջերս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության վերաբերյալ դիմում է ներկայացրել երկրի գերագույն առաջնորդին` այաթոլլա Ալի Համենեիին, հայտնում է MIGnews.com-ը:
Հրամանատարի հարցումն իրականացվել է ընդհանուր խնդրանքի շրջանակներում, որի նպատակն է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Համենեի պաշտոնանկության համար իրականացվող գործողություններին:
Համենեին կարգադրել էր ձերբակալել բոլոր այն մարդկանց, ովքեր կապ ունեն հեղափոխության իրականացման փորձի հետ, բացառությամբ Ահմադինեժադի:
Նշենք, որ պետական դավաճանությունը, որը հավասարազոր է Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի դեմ դավադրության կազմակերպմանը, պատժվում է կախաղանի միջոցով մահապատժի դատապարտմամբ: