Ամերիկյան Արիզոնա նահանգում տարեց տղամարդը 5 մարդ է գնդակահարել և լուրջ վիրավորել մեկին, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Reuters-ի փոխանցմամբ` մարդասպանը 73 տարեկան էր, մինչդեռ, ըստ New York Times-ի տվյալների`62: Քաղաքապետ Ալան Կրիգերի խոսքով` մարդասպանի գնդակի զոհ են դարձել նրա հարազատներն ու ընկերները: Նրա գործողությունների պաշտոնական դրդապատճառները հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ ամուսնալուծության գործընթացի պատճառով տղամարդը ծանր հոգեվիճակում էր գտնվում:
Կրակոցների մասին տեղեկությունների հայտնվելուն պես փակվել էին տեղի դպրոցներն ու վարչական հաստատությունները: Մի քանի ժամ անց նրանց աշխատանքը վերականգնվել է: