Հունիսի 2-ին՝ ժամը 23.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով, Երևանի պետական համալսարանի բակում ծառ է շրջվել` վնասելով անցորդներ`44-ամյա Սամվել Դանիելյանին,42-ամյա Գայանե Դանիելյանին և 12-ամյա Սոնա Դանիելյանին:
Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել, հայտնում է «Արտակարգ ալիքը»: