Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մոտ երկու ժամ առաջ չարտերային չվերթով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռը նախատեսվածից մեկ ժամ ուշացումով է վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում:
«Պուլկովոյում» թիմին դիմավորողների շարքում են եղել Հայաստանի դրոշները թափահարող մի քանի երկրպագուներ, հայտնում է SportBox.ru-ն:
Օդանավակայանից հյուրերն ուղևորվել են «Մարիոթ Ռենեսանս» հյուրանոց: 18:30-ին կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, այնուհետև ֆուտբոլիստները կսկսեն նախախաղային մարզումը: