Home / Հայաստան / Հայաստանի հավաքականին չեն հավատում անգամ հայրենիքում

Հայաստանի հավաքականին չեն հավատում անգամ հայրենիքում

Բուքմեյքերները Ռուսաստան-Հայաստան հանդիպման ակնհայտ ֆավորիտ են համարում Ռուսաստանին: Նշենք, որ խաղը  կկայանա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:

Անգամ հայաստանյան «Վիվարոն» չի հավատում հարազատ թիմի հաղթանակին: Ռուսաստանի հաղթանակը 1,50 գործակցով է գնահատվում, ոչ ոքին` 6,20, իսկ հայ ֆուտբոլիստների հաղթանակը` 12,00:

Բրիտանական William Hill-ը Ռուսաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը 1,20 գործակցով է գնահատում, ոչ ոքին` 5,00, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը` 11,00:

Ըստ Ռուսաստանյան «Մարաֆոն»-ի` ռուսաստանյան թիմի հաղթանակը 1,19 է գնահատվում, ոչ ոքին` 7,25, իսկ հյուրերի հաղթանակը` 18,5:

Նշենք, որ 5 խաղի արդյունքներով` B խմբի առաջատարն է Սլովակիան (10 միավոր), Ռուսաստանը 2-րդ հորիզոնականում է (10 միավոր), 3-րդում Իռլանդիան է (10 միավոր), 4-րդում` Հայաստանը (8 միավոր), 5-րդում` Մակեդոնիան (4 միավոր), 6-րդում` Անդորրան (0 միավոր):