Հայտնի իսրայելցի միլիարդատեր Սեմի Օֆերին մահացած են գտել սեփական տանը: Վերջին շրջանում միջազգային սկանդալի կենտրոնում հայտնված 89-ամյա Օֆերը մահացել է երկարատև լուրջ հիվանդության հետևանքով, հայտնում է NEWSru Israel-ը:
Օֆեր եղբայրների անունները վերջին շաբաթների ընթացքում հիշատակվում էին աղմկահարույց սկանդալի առնչությամբ: Ըստ շրջանառվող լուրերի, նրանց ընկերության նավերը մտնել էին Իրանի նավահանգիստներ, ինչի պատճառով ԱՄՆ-ն այս ընկերությունն իր սև ցուցակի մեջ էր մտցրել: Ամերիկացիները նրանց մեղադրեցին Իրանի հետ նավթային առևտրով զբաղվելու մեջ չնայած ՄԱԿ-ի արգելքներին: Եղբայրները հերքում էին բոլոր խախտումները:
Սեմի Օֆերը Իրայելի ամենահարուստ մարդն էր: Իսրայելցու բնակության պաշտոնական վայրը Մոնակոն էր: Օֆերի կարողությունը 10,3 միլիարդ դոլար է գնահատվում, իսկ Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում նա 79-րդ տեղն էր զբաղեցնում: Սեմի Օֆերը համարվում էր աշխարհում Մարկ Շագալի նկարների ամենախոշոր մասնավոր հավաքածուի սեփականատերը: