Home / Հայաստան / 100 դոլարով ԱՄՆ գաղթած հայը մոտ մեկ միլիոն է յուրացրել

100 դոլարով ԱՄՆ գաղթած հայը մոտ մեկ միլիոն է յուրացրել

Ամերիկյան Պենսիլվանիա նահանգի Վեստ Կոնշոհոկեն քաղաքում բնակվող անշարժ գույքի գործակալ հայազգի Ռոբերտ Գրիգորյանը երեկ դատարանի կողմից դատապարտվել է 3-ից 7 տարվա ուղղիչ գաղութի (կախված վարքից), որից հետո նա 28 տարվա փորձաշրջան է անցնելու:

Ինչպես հաղրոդում է The Mercury-ն, Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել 2007 թվականի հունվարից մինչև 2010 թվականի նոյեմբերին 39 մարդկանց գումարները յուրացնելու և անձնական նպատակներով օգտագործելու համար: Յուրացված գումարի ընդհանուր չափը կազմել է 870,500 ԱՄՆ դոլար:

Այժմ Ռոբերտ Գրիգորյանը ստիպված է լինելու վճարել ողջ գումարը, ինչպես նաև հնարավորություն չի ունենալու զբաղվել անշարժ գույքի բիզնեսով մինչև իր պատժաժամկետի ավարտը:

Գրիգորյանը հատուկ համակարգ էր մշակել, նա մեծ գումարներն էր վերցնում իր ընկերության հաճախորդներից՝ գազալցակայաններում և պիցցայի խանութներում ներդնելու նպատակով, սակայն օգտագործում դրանք իր սեփական ծախսերը հոգալու համար:

«Նա մարդկանցից ոչ թե գումար էր գողանում, այլ հնարավորություններ էր գողանում: Նա մարդկանց ամերիկյան երազանքը դարձրեց ամերիկյան մղձավանջ», – դատավարության ժամանակ հայտարարել է շրջանային դատախազի տեղակալ Ջոն Վալկոն:

Վերջինիս խոսքերով` Գրիգորյանն իրենց շրջանի Բերնարդ Մեդոֆն է: Հիշեցնենք, որ նյույորքյան գործարար Բերնարդ Մեդոֆը անցյալ տարի դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման ներդնողների հարյուրավոր միլիոններ յուրացնելու համար:

Գրիգորյանի փաստաբան Գրեգորի Դիպիպոն դատարանում հայտարարել է, որ Գրիգորյանը այդ գումարներով շքեղ կյանք չի վարել, այլ օգտագործել է դրանք իր ամենօրյա ծախոսերը հոգալու համար:

«Նա լավ մարդ է, ով լավ կյանք է վարել, բայց վատ որոշումներ է կայացրել: Նա զղջում է իր արաքի համար: Նա երազում է վերադարձնել մարդկանց յուրաքանչյուր ցենտը», – հայտարարել է փաստաբանը:

Դատարանում Գրիգորյանը ներողություն է խնդրել տուժածներից:

«Տղերք, ես ներողություն եմ խնդրում: Ես Ամերիկա եմ եկել 30 տարի առաջ, գրպանումս 100 դոլար, և միայն նպատակ եմ ունեցել լավ քաղաքացի դառնալ: Ես նպատակ չունեի ձեր գումարները հետ չտալու», – ասել է Գրիգորյանը: