Երևանի Էրեբունի վարչական շրջանից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 26 քաղաքացիներ, որոնցից 6-ը մեծահասակներ, իսկ 20-ը` երեխա, որոնցից ամենափոքրը 1 տարեկան 1 ամսական է:
Epress.am-ի հետ զրույցում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը տեղեկացրել է, որ մրադկանց մոտ հայտնաբերվել է աղիքային սուր վարակ, որի պատճառը ջուրն է:
«Նրանց վիճակը գնհատավում է միջին ծանրության, և կարծում եմ` երկուշաբթի օրվանից նրանք դուրս կգրվեն»,- ասել է Արա Ասոյանը: