Եմեննի մայրաքաղաք Սանայում տոնում են նախագահ Ալի Աբդուլա Սալեհի մեկնումը: Հազարավոր մարդիկ` դրոշներ ձեռքերին, դուրս են եկել փողոցներ: Սակայն, միևնույն ժամանակ, քաղաքում կրայոցներ են լսվում, որոնց հետևանքով, ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 5 մարդ է զոհվել, մի քանիսը` վիրավորվել:
Ալի Աբդուլա Սալեհը, ով ուրբաթ վիրավորվել էր նախագահական համալիրում գտնվող մզկիթի վրա իրագործված հարձակման հետևանքով, մեկնել է Սաութդյան Արաբիա: Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է փոխնախագահ Աբդ-Ռաբու Մանսուրան:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան` վիրավորվելուց հետո, Ալի Աբդուլա Սալեհը ելույթով հանդես էր եկել ազգային հեռուստաալիքի եթերում: Սալեհի ուղերձը հեռարձակվել է աուդիոձայնագրության ձևով: