Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 3:1 հաշվով, կիսվել է իր տպավորություններով:
«Ասեմ, որ մենք ավելի լավ խաղացինք, քան Երևանում: Եբր հաշիվը 1-1 էր, հավասար խաղ էր` մինչև առաջին գոլը: Ռուսաստանցիներին բախտն ավելի ժպտաց. նրանք խփեցին, իսկ մենք սխալվեցինք:
Երևանում մենք այնքան էլ հաջող չխաղացինք, սակայն ոչ ոքի արդյունք գրանցվեց: Այստեղ ավելի լավ խաղացինք, բայց պարտվեցինք: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի մեծ փորձ ունեն, նրանք հանդես են գալիս բարձր մակարդակի ակումբներում:
Մեզ չբավականացրեց փորձը: Այո, ունենք Հովսեփյան ու Բերեզովսկի, նրանք փորձառու խաղացողներ են, բայց մյուսները 21-22 տարեկան են: Պետք է վերապրել դա: Փորձը ոչ մի տեղից չես վերցի, ժամանակ է պետք: Մենք առաջ ենք ժաշրվելու և տեսնելու` որտեղ ենք սխալվել», – Մինասյանի խոսքերն է մեջբերում «Զենիտի» պաշտոնական կայքը: