Հայաստանի հավաքականի և ռուսաստանյան «Կրասնոդարի» հարձակվող Յուռա Մովսիսյանը Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո (3:1) Ռուսաստանի չեմպիոնի` «Զենիթի» հետաքրքրության շրջանակներում է հայտնվել: Այս մասին հայտնում է gazeta.ru լրատվական կայքը:
Լրատվամիջոցի տեղեկություններով` «Զենիթը» ֆուտբոլիստին կփորձի գնել ամառային տրասնֆերային պատուհանի ժամանակ:
«Զենիթին» գրավում է Յուռա Մովսիսյանի ցածր տրանսֆերային արժեքը: Բացի դա, գրում է աղբյուրը, Ռուսաստանի հավաքականի հետ խաղը ցուցյ տվեց, որ Մովսիսյանն առնվազն ներկայումս «Զենիթում» հանդես եկող Ալեքսանդր Բուխարովից վատ չի խաղում: