Home / Հայաստան / Սարգիս Հովսեփյանը համոզել է իրեն ընդգրկել հիմնական կազմում Ռուսաստանի հետ խաղում

Սարգիս Հովսեփյանը համոզել է իրեն ընդգրկել հիմնական կազմում Ռուսաստանի հետ խաղում

Հունիսի 4-ին` Ռուսաստան-Հայաստան Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպումից առաջ, կտրուկ վատացել է Հայաստանի ընտրանու ավագ Սարգիս Հովսեփյանի առողջական վիճակը. նա սննդային ծանր թունավորում է ստացել և նախորդ գիշերն անցկացրել է բժիշկների հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Ծանր գիշեր անցկացրած Հովսեփյանն արթնացել է հանդիպումից մոտ 4 ժամ առաջ, արագ ճաշել ու հայտարարել է, թե լիովին պատրաստ է խաղին: Սակայն պարզվել է, որ նա արդեն դուրս է մնացել հայտացուցակից: 38-ամյա Սարգիս Հովսեփյանը հուզված և լացակումաց դիմել է մարզչին` խնդրելով հնարավոր ամեն ինչ անել իրեն մեկնարկային կազմում ընդգրկելու համար: «Ես պիտի խաղամ, կարող եմ», – վստահ ասել է մեր թիմի ավագը: ՈՒԵՖԱ-ի հետ բանակցություններից հետո հնարավոր է եղել փոխել հայտացուցակը, ու Սարգիս Հովսեփյանը 120-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում», – գրում է օրաթերթը: