Հունիսի 5-ին` ժամը 21.00-ից մինչև 21.30-ը տեղացած կարկուտի հետևանքով Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վնասվել են պտղատու այգիներ և բանջարանոցներ (մոտ 4,5 հա), հաղորդում է ՀՀ ԱԻն «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Նույն օրը ժամը 16.00-ից 16.30-ի սահմաններում Լոռու մարզի Լոռի բերդ, Լեջան և Ամրակից գյուղերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են: