Բրիտանական Ալեքս Փելինգ և Լիզա Գրանտ զույգը որոշել է 30 հարսանեկան արարողություն կազմակերպել, գրում է Lenta.ru-ն:
Սիրահարված զույգը պատրաստվում է հարսենական հանդիսություններ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում`յուրաքանչյուր պետության ավանդույթների համաձայն: Փելինգի խոսքով` նման լայնածավալ հարսանեկան ճանապարհորդություն իրականացնելու համար ինքը ստիպված է եղել վաճառել իր բիզնեսը: Սակայն բրիտանացին հայտարարել է, որ չի ափսոսում իր որոշման համար և ցանկանում է ուրախացնել իր սիրեցյալին այս յուրօրինակ նախաձեռնությամբ:
Զույգը իր մտահղացման վրա երկու տարի է վատնելու: Այդ ընթացքում նրանք այցելելու են Չինաստան, Հարավային Աֆրիկա, Մարոկո, Թայիթի, Կանադա և այլ երկրներ: Առաջին «փորձնական« հարսանիքը տեղի կունենա Մանչեստերում:
Ամուսնական շրջագայության ավարտին զույգը կրկին կվերադառնա այն երկիր, որն առավել շատ է հավանել, և վերջնական հարսանեկան արարողությունից հետո, կվերադառնա հայրենիք: